Լրահոս

10.01.2015 14:18


Ռուսաստանը չի արձագանքել հարաբերությունները կարգավորելու Վրաստանի քայլերին

Ռուսաստանը չի արձագանքել հարաբերությունները կարգավորելու Վրաստանի քայլերին

Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելուն ուղղված Վրաստանի քայլերը Մոսկվայի կողմից արձագանք չեն ստացել: Newsgeorgia.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռիգայում անցկացվող «Եվրոպայի զարգացման տարի» համաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Վրաստանի համար գլխավոր խնդիրը մեր տարածքների 20%-ի շրջափակումն է և դրանով պայմանավորված՝ այլ խնդիրներ, որոնք կապված են փախստականների հետ: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ, սակայն դա չպետք է տեղի ունենա մեր ինքնիշխանության և անկախության հաշվին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Այս խորագրի վերջին նյութերը