Լրահոս

10.01.2015 13:25


7 օր առաջնագծում

7 օր առաջնագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից /26 արկ/ և ՌՊԳ-7 /17 արկ/, ԳՊ-25 /2 արկ/ ու ԱԳՍ-17 /6 արկ/ տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 25000 կրակոց:

Առաջնագծում նկատված լարվածությունը շաբաթվա վերջում սկսել է նվազել:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը