Լրահոս

10.01.2015 12:54


Պենտագոնը հայտարարել է անհայտ կորած զինծառայողներին փնտրող գործակալության ստեղծման մասին

Պենտագոնը հայտարարել է անհայտ կորած զինծառայողներին փնտրող գործակալության ստեղծման մասին

ԱՄՆ-ը մտադիր է ակտիվացնել անհայտ կորած համարվող իր զինծառայողներին փնտրելու աշխատանքները, և դրա համար հատուկ գործակալություն կստեղծեն: Ինչպես ուրբաթ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, այն կձևավորվի նախկին երկու ստորաբաժանումներից՝ Պենտագոնի մասնագիտացված վարչությունից և համապատասխան ռազմական հրամանատարությունից՝ տեղակայված Հավայան կղզիներում:
Նոր գործակալության ստեղծումը կղեկավարի փոխծովակալ Մայք Ֆրենքենը: Հետագայում նրան այդ պաշտոնում կփոխարինի քաղաքացիական մասնագետը: Սպասվում է, որ գործակալությունը, որը կմտնի ԱՄՆ ՊՆ կազմ, և կտեղակայվի Վաշինգտոնում, ամբողջական ծավալով կգործի հաջորդ տարվա սկզբին:
«Զոհված զինծառայողների որոնումը և նրանց նույնականացումը շարունակում է մնալ մեր գերատեսչության հիմնական խնդիրը», - հայտարարել է Հեյգելը: Նա ընդգծել է, որ Ամերիկան միշտ իր պարտքն է համարելու տուն բերել նրանց, ովքեր կորել կամ ընկել են մարտի դաշտում:
Այդ մասին նախարարն առաջին անգամ հայտարարել էր դեռևս մարտին, երբ անհայտ կորած զինծառայողների որոնման անկախ հանձնաժողովը քննադատել էր այդ ուղղությամբ ամերիկյան առկա ծրագիրը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը