«Ալ-Քաիդան» խոստովանել է Փարիզում ահաբեկչության կազմակերպումը
Եմենում ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման անդամը հաստատել է, որ կազմակերպությունը ղեկավարել է «Charlie Hebdo» թերթի խմբագրության վրա հարձակումը Փարիզում: Այս մասին հաղորդել է Gazeta.ru-ն՝ «Associated Press»-ին հղումով: «Associated Press»-ի խմբագրությունն անգլերենով հայտարարություն է ստացել, որում նշվում է, որ խմբավորումը ղեկավարում էր գործողությունը, և ընտրել է թիրախները: Աղբյուրը հավելել է նաև, որ խմբավորումը չի ստանձնում պատասխանատվությունը կատարված ահաբեկչությունների համար «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Ավելի վաղ բրիտանական կոնտրհետախուզության պետական գերատեսչությունը հայտնել էր, որ «Ալ-Քաիդայի» զինյալները խոշոր ահաբեկչություն են կազմակերպում Մեծ Բրիտանիայում և այլ արևմտյան երկրներում:
«Ալ-Քաիդան» խոստովանել է Փարիզում ահաբեկչության կազմակերպումը
Եմենում ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման անդամը հաստատել է, որ կազմակերպությունը ղեկավարել է «Charlie Hebdo» թերթի խմբագրության վրա հարձակումը Փարիզում: Այս մասին հաղորդել է Gazeta.ru-ն՝ «Associated Press»-ին հղումով:
«Associated Press»-ի խմբագրությունն անգլերենով հայտարարություն է ստացել, որում նշվում է, որ խմբավորումը ղեկավարում էր գործողությունը, և ընտրել է թիրախները:
Աղբյուրը հավելել է նաև, որ խմբավորումը չի ստանձնում պատասխանատվությունը կատարված ահաբեկչությունների համար «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Ավելի վաղ բրիտանական կոնտրհետախուզության պետական գերատեսչությունը հայտնել էր, որ «Ալ-Քաիդայի» զինյալները խոշոր ահաբեկչություն են կազմակերպում Մեծ Բրիտանիայում և այլ արևմտյան երկրներում:
Տեղեկացնում է rosbalt.ru-ն: