Ֆրանսիայում եզրափակվում են երկիրը ցնցած երեք օրվա արդյունքները: Նախօրեին հատուկ նշանակության ստորաբաժանումները ոչնչացրեցին ահաբեկիչներին, որոնք մի քանի օր շարունակ փորձում էին իրենց պայմանները թելադրել իշխանությանն ու հասարակությանը: Ընդհանուր առմամբ, երեք օրվա ընթացքում երկրում 17 մարդ է զոհվել: Փարիզի Վենսենսկյան դարպասների մոտ և Դամմարտեն-ան-Գոել քաղաքում ազատվել են պատանդները, վերականգնվել է բնակելի թաղամասերի բնականոն կյանքը, դպրոցների աշխատանքը: Հունվարի 9-ի երեկոյան ժանդարմերիայի էլիտար զորքերը սկսեցին Դամմարտեն-ան-Գոէլի տպագրատան գրոհը, որտեղ առավոտյան պատսպարվել էին Շերիֆ և Սաիդ Քուաշի ահաբեկիչները: Ոստիկանության հաջողությունն ապահովվեց նաև տպագրատան աշխատակցի արիության շնորհիվ, որը գտնվում էր գրավված տարածքում որպես պատանդ: Նա ահաբեկիչներից թաքուն կապվում էր ոստիկանների հետ և կարևոր տեղեկատվություն տրամադրում շենքում կատարվելիքի վերաբերյալ: Դա թույլ տվեց ոստիկաններին նախապատրաստել գրոհը, որի արդյունքում ոչնչացվեցին ահաբեկիչները:
Ֆրանսիան ցնցած երեք օրը
Ֆրանսիայում եզրափակվում են երկիրը ցնցած երեք օրվա արդյունքները: Նախօրեին հատուկ նշանակության ստորաբաժանումները ոչնչացրեցին ահաբեկիչներին, որոնք մի քանի օր շարունակ փորձում էին իրենց պայմանները թելադրել իշխանությանն ու հասարակությանը: Ընդհանուր առմամբ, երեք օրվա ընթացքում երկրում 17 մարդ է զոհվել:
Փարիզի Վենսենսկյան դարպասների մոտ և Դամմարտեն-ան-Գոել քաղաքում ազատվել են պատանդները, վերականգնվել է բնակելի թաղամասերի բնականոն կյանքը, դպրոցների աշխատանքը:
Հունվարի 9-ի երեկոյան ժանդարմերիայի էլիտար զորքերը սկսեցին Դամմարտեն-ան-Գոէլի տպագրատան գրոհը, որտեղ առավոտյան պատսպարվել էին Շերիֆ և Սաիդ Քուաշի ահաբեկիչները:
Ոստիկանության հաջողությունն ապահովվեց նաև տպագրատան աշխատակցի արիության շնորհիվ, որը գտնվում էր գրավված տարածքում որպես պատանդ: Նա ահաբեկիչներից թաքուն կապվում էր ոստիկանների հետ և կարևոր տեղեկատվություն տրամադրում շենքում կատարվելիքի վերաբերյալ: Դա թույլ տվեց ոստիկաններին նախապատրաստել գրոհը, որի արդյունքում ոչնչացվեցին ահաբեկիչները:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: