Լրահոս

09.01.2015 21:01


Թոնի Այոմի. «Ես չգիտեմ՝ որքան է ինձ մնացել ապրելու»

Թոնի Այոմի. «Ես չգիտեմ՝ որքան է ինձ մնացել ապրելու»

Լեգենդար «Black Sabbath»-ի կիթառահար, «Heavy Metal»-ի հիմնադիր համարվող Թոնի Այոմին պատմել է, թե ինչպես է պայքարում քաղցկեղի դեմ՝ ասելով, թե չգիտի՝ որքան է իրեն մնացել ապրելու:

«The Mirror»-ին տված հարցազրույցում երաժիշտը հայտնել է, որ 2012թ.-ին լսելով, թե ինչ են իր մոտ ախտորոշել բժիշկները, համարել է ամեն ինչ ավարտված: Սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ հանձնվելն ամենահեշտ տարբերակը կլիներ:

«Ասում են՝ առողջանալու հավանականությունը 30% է: Բայց դրան հետևելու ռեմիսսիան... Ու չգիտեմ, թե ինչքան ժամանակ է ինձ մնացել. հնարավոր է՝ 1 տարի...»,-ասել է Այոմին:

Այս խորագրի վերջին նյութերը