Քաղաքական

09.01.2015 16:36


Վահան Բաբայան. «Շտապելը կամ հապճեպ գործողություններ նախաձեռնելը կարող են ճակատագրական սխալ դառնալ»

Վահան Բաբայան. «Շտապելը կամ հապճեպ գործողություններ նախաձեռնելը կարող են ճակատագրական սխալ դառնալ»

2015 թվականին Հայաստանում սպասվող քաղաքայան փոփոխությունների մասին իր կարծիքն է արտահայտել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմաբկցության անդամ Վահան Բաբայանը: «Hasarakutyun.am»-ի հետ զրույցում Բաբայանը նշել է, որ իշխանություններն արդեն նախորդ տարվանից չէին կարող հաշվի չնստել ընդդիմադիր դաշտում ձևավորվող միասնական միավորի հետ, առավել ևս, որ բազմաթիվ այլ ուժեր ու հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են արտահայտել ձևավորված դաշինքին: Նրա խոսքով՝ շարժումը ոչ միայն չի մարել, այլև նոր թափ է հավաքում համաժողովրդական շտաբների բացումից ի վեր:

-Գուցե այն աշխատանքը, որը տարվում է այժմ հասարակության տարբեր շերտերի հետ, առաջին հայացքից նկատելի չէ, քանի որ առանձնապես չի խոսվում դրանց մանրամասների մասին, բայց սա չի նշանակում, որ աշխատանքներ չեն տարվում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շտապելը կամ հապճեպ գործողություններ նախաձեռնելը կարող են ճակատագրական սխալ դառնալ, ուստի ավելի նպատակահարմար ենք համարում քայլ առ քայլ ստեղծել այնպիսի իրավիճակ, որը թեկուզ մի փոքր ուշացումով, բայց, անկասկած, հաջողություն կգրանցի,-ասել է ԲՀԿ-ական պատգամավորը՝ միաժամանակ հավելելով, որ իրենք գիտակցում են, որ ժամանակը շատ թանկ է երկրում առկա խոր սոցիալ-տնտեսական խնդիրների, ինչպես նաև արտագաղթի համատեքստում:

Բաբայանը հույս է հայտնել, որ այս տարի կհաջողվի հասնել իրական փոփոխությունների, ու ավելացրել է, որ հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում շատ հարցերի և հետագա քայլերի մասին կխոսվի:

Hasarakutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը