Լրահոս

09.01.2015 16:32


Յացենյուկ. «Տնտեսության կայունացումը և ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը 2015–ի հիմնական խնդիրներն են»

Յացենյուկ. «Տնտեսության կայունացումը և ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը 2015–ի հիմնական խնդիրներն են»

Ուկրաինայի տնտեսության կայունացումը և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ փոխգործակցությունը 2015–ի հիմնական խնդիրներն են: Այս մասին այսօր՝ կառավարության այս տարվա առաջին նիստին, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել մեկ օրում: Անհրաժեշտ է, որպեսզի կառավարության անդամները մի շարք ուղևորություններ կատարեն երկրում՝ պարզելու, թե ինչպես են հասնելու արդյունքների», - ասել է վարչապետը:
Յացենյուկն ընդունել է, որ ԱՄՀ-ի հետ տեխնիկական խորհրդակցությունները «հեշտ չեն լինելու».

«Բոլոր նախարարությունները պետք է ակտիվ համագործակցեն ԱՄՀ առաքելության հետ։ Ֆինանսական ողջ օգնությունը կախված է ԱՄՀ-ի հետ համագործակցությունից: Կլինեն բարեփոխումներ՝ կլինի օգնություն, չեն լինի՝ ոչ ոք դրամ չի տա»:
Նա նաև նշել է, որ ուկրաինացիները պետք է սովորեն ինքնուրույն վաստակել, և դա հիմնական խնդիրն է:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը