ԱՊՀ-ից միլիոնից ավելի ներգաղթյալների մուտքը Ռուսաստան հնարավոր է՝ արգելվի
Միլիոնից ավելի օտարերկրացիների մուտքը Ռուսաստան հնարավոր է՝ արգելվի 10 տարով կեցության օրինական ժամկետի չարաշահման պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Նրա խոսքերով՝ դա ենթադրում է օրենսդրության փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 10-ից:
Ներկա դրությամբ՝ Ռուսաստանում 3 մլն օտարերկրյա քաղաքացի է գտնվում, որոնց՝ երկրում գտնվելու օրինական ժամկետը՝ 90 օր, սպառվել է:
«Այդ պարոնները հարկ չեն համարել դիմել ՄԴԾ և կարծում են, որ կարող են հանգիստ ու անպատիժ մնալ այստեղ և, ամենայն հավանականությամբ, գումար վաստակել»,–ասել է նա՝ նշելով, որ գործակալության տեղեկատվական համակարգը նրանց «անուն առ անուն» է ճանաչում: Ըստ «Россия 24»–ի՝ նրանք հիմնականում ԱՊՀ երկրներից են։ Ռոմոդանովսկին նշել է, որ Ռուսաստան մուտք գործող աշխատանքային ներգաղթյալների թիվը կտրուկ նվազել է 2015թ. առաջին օրերին:

Տեղեկացնում է rosbalt.ru-ն: