Վարչապետի խոսնակը հերքում է, որ մոդելը Կառավարությունում է աշխատում
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքել է, որ մոդել Զառա Միանսյանն աշխատում է Կառավարությունում։
«Ի գիտություն ապատեղեկատվություն տարածող մի քանի լրատվամիջոցի՝ ուզում եմ տեղեկացնել, որ Զառա Մինասյան անուն ազգանունով աշխատակից ՀՀ կառավարության որևէ ստորաբաժանումում չի աշխատում»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Գ. Պողոսյանը։
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, թե մոդել Զառա Մինասյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ իր մտերմիկ հարաբերությունների շնորհիվ է աշխատում Կառավարությունում։
Իսկ «pressident.am»–ի հետ զրույցում էլ Զառա Մինասյանը հերքել է, որ Հովիկ Աբրահամյանի հետ մտերմիկ հարաբերություններ ունի։
«Ես նրա հետ ոչ մի կապ չունեմ. առհասարակ, անգամ անձամբ ծանոթ չեմ նրա հետ: Զարմանում եմ, թե որտեղից են նման տեղեկություններ ստանում և տարածում. ինձ շատ վատ եմ զգում, որ իմ և այդ մարդու անունները խառնել են իրար։ Ես վարչապետին չեմ էլ տեսնում. մենք տարբեր մասնաշենքերում ենք նստում»,–ասել է մոդելը՝ հավելելով, որ ապատեղեկատվություն տարածողներին դատի է տալու։
Ավելի ուշ Զառա Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրատվական կայքերն ամբողջությամբ խեղաթյուրել են իմ մեկնաբանությունները: Տեղեկությունները, թե իբր ես աշխատում եմ կառավարության աշխատակազմում, մասնավորապես, գնումների բաժնում, չի համապատասխանում իրականությանը:
Ցավում եմ, որ մի քանի ցածրորակ լրատվամիջոցներ խեղաթյուրելով խոսքս՝ փորձել են ցեխ շպրտել իմ հեղինակության վրա, ինչն անթույլատրելի եմ համարում: Հասկանալի է, որ միաժամանակ փորձ է կատարվել անիմաստ դատարկաբանությունների միջոցով բարձրացնել սեփական կայքերի հեղինակությունը, ինչն իսկապես դատապարտելի է, զուրկ բարոյական հիմքերից: Հատուկ անհասկացողների համար ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ ես կառավարության աշխատակազմում չեմ աշխատում»։
Վարչապետի խոսնակը հերքում է, որ մոդելը Կառավարությունում է աշխատում
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքել է, որ մոդել Զառա Միանսյանն աշխատում է Կառավարությունում։
Հասկանալի է, որ միաժամանակ փորձ է կատարվել անիմաստ դատարկաբանությունների միջոցով բարձրացնել սեփական կայքերի հեղինակությունը, ինչն իսկապես դատապարտելի է, զուրկ բարոյական հիմքերից:
Հատուկ անհասկացողների համար ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ ես կառավարության աշխատակազմում չեմ աշխատում»։