Լրահոս

09.01.2015 14:47


Փրկարարները հավաստանշել են «AirAsia» կործանված օդանավի «սև արկղերի» ազդանշանները

Փրկարարները հավաստանշել են «AirAsia» կործանված օդանավի «սև արկղերի» ազդանշանները

«AirAsia» ավիաընկերության կործանված «Airbus 320» օդանավը փնտրող փրկարարները հավաստանշել են օդանավի ինքնագրիչների ռադիոազդանշանները: Այս մասին հաղորդել է Ինդոնեզիայի ԶՈւ հրամանատար գեներալ Մուլդոկոն:
Սև արկղերի ենթադրյալ վայրը հետազոտելու համար ուղարկվել է յոթ ջրասույզ: Միաժամանակ, Մուլդոկոն նշել է, որ «ինքնագրիչները տեսողականորեն դեռևս չեն նկատվել»:
«The Guardian»-ն թերթն էլ, ինդոնեզական Տրանսպորտի անվտանգության հանձնաժողովի ղեկավար Սանթոսո Սայոգոսին հղումով, հայտնում է, որ սև արկղը գտնվում է պոչամասից առանձին:

Հիշեցնենք՝ «Airbus» օդանավը դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան Սուրաբայից Սինգապուր թռիչքի ժամանակ կորել է ռադարներից՝ առանց նախնական ազդանշան տալու: Օդանավի 162 անդամն էլ զոհվել է։

Տեղեկացնում է rosbalt.ru-ն:

Այս խորագրի վերջին նյութերը