Լրահոս

09.01.2015 14:20


Փարիզում ահաբեկիչներին չեզոքացնելու ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացվում (տեսանյութ)

Փարիզում ահաբեկիչներին չեզոքացնելու ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացվում (տեսանյութ)

Ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման գործով կասկածյալները մտել են Դամարտեն-ան-Գոել քաղաքի տպարան և պատանդ վերցրել այնտեղի աշխատակիցներին: Ոստիկանական ուղղաթիռներով և մեծ թվով ոստիկանական ուժերով փորձ է արվում չեզոքացնել ահաբեկիչներին: Հատուկ գործողությունն անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերահսկողության ներքո է գտնվելու։

Այժմ ահաբեկիչների հետ բանակցություններ են սկսվել։

Փակ է նաև Դամարտեն-ան-Գոելի մոտակայքում գտնվող Շառլ դե Գոլի անվան օդանավակայանը։ Քաղաքի բնակիչներին ոստիկանությունը խնդրում է տանից դուրս չգալ, դպրոցներից՝ աշակերտներին դուրս չթողնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը