Արտակարգ դեպք Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. հիվանդը 4-րդ հարկից ցած է ընկել
Երեկ՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երկաթե ծածկի վրա ընկած քաղաքացի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին նշված հիվանդանոցում 2 ամիս բուժվող, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 35-ամյա Գարիկ Նավասարդյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Նավասարդյանը 2 ամիս առաջ աջ ոտքի կոտրվածքով բուժում է սկսել ստանալ նշված բժշկական կենտրոնում և երեկ հիվանդանոց մեկնած ոստիկանությանը հայտնել է հետևյալը. «Բժիշկները միջանցքում արգելում են ծխել, ես էլ 4-րդ հարկի պատուհանը բացեցի ու մահճակալս մոտեցրեցի պատուհանին ու պատուհանը բաց՝ սկսեցի ծխել: Հետո փորձեցի պատուհանը փակել, բայց չգիտեմ՝ ինչ եղավ, ընկա ցած: Լավ էր՝ տակը «նավես» կար, «նավես»-ը պահեց»: