Բրիտանացի դատապարտյալը սելֆիի համար կարող է լրացուցիչ երկու տարվա ազատազրկում ստանալ
Բրիտանացի 29-ամյա դատապարտյալ Ջեկ Քարթերն իր խցակցի հետ սելֆի է արել, ինչի համար նա կարող է ճաղերի հետևում լրացուցիչ երկու տարի անցկացնել։ «Daily Mail»–ը գրում է՝ սմարթֆոնը քրեակատարողական հիմնարկում Քարթերը ձեռք է բերել անօրինական ճանապարհով, ինչը բանտային պահպանման ռեժիմի խախտում է համարվում։
Ի դեպ, սելֆիի մասին հայտնի է դարձել այն բանից հետո միայն, երբ Քարթերը խցակցի հետ սելֆին տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում այն դեպքում, երբ սոցիալական ցանցերից օգտվելն էլ արգելված է դատապարտյալների համար։
Քարթերն անազատության մեջ է գտնվում առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով, բայց թե որքան տարի է դատապարտվել իր այդ արարքի համար, չի նշվում։

7or.am