Պերուի նախկին նախագահն ութ տարվա ազատազրկման է ենթարկվել
Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին ութ տարվա ազատազրկման է ենթարկվել պետական միջոցները վատնելու համար: Նման դատավճիռ է ընդունել հարավամերիկյան երկրի առաջին ատյանի դատարանը: Համաձայն վճռի՝ Ֆուխիմորին, զբաղեցնելով պետության ղեկավարի պաշտոնը, Պերուի ռազմական բյուջեից մոտ 40 մլն դոլար է ծախսել տեղական ԶԼՄ-ում սեփական քարոզարշավը կազմակերպելու համար։ Նա իրեն ձեռնտու նյութերը տեղադրել է թերթերում 2000թ. նախագահական ընտրություններին պատրաստվելիս: Դատարանը հարկադրել է նաև քաղաքական գործչին մեկ մլն դոլար տուգանք վճարել և արգելել պետական պաշտոն զբաղեցնել երեք տարվա ընթացքում: Ալբերտո Ֆուխիմորին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1990-2000թթ.: Վերջին տարիներին նա դատավճիռների է ենթարկվել մի շարք մեղադրանքներով: Նոր, ութամյա ազատազրկման դատավճիռը նա կկրի, երբ վերջանա նրա 25-ամյա ազատազրկումը մարդու իրավունքների մի շարք խախտումների համար:
Պերուի նախկին նախագահն ութ տարվա ազատազրկման է ենթարկվել
Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին ութ տարվա ազատազրկման է ենթարկվել պետական միջոցները վատնելու համար: Նման դատավճիռ է ընդունել հարավամերիկյան երկրի առաջին ատյանի դատարանը:
Համաձայն վճռի՝ Ֆուխիմորին, զբաղեցնելով պետության ղեկավարի պաշտոնը, Պերուի ռազմական բյուջեից մոտ 40 մլն դոլար է ծախսել տեղական ԶԼՄ-ում սեփական քարոզարշավը կազմակերպելու համար։ Նա իրեն ձեռնտու նյութերը տեղադրել է թերթերում 2000թ. նախագահական ընտրություններին պատրաստվելիս: Դատարանը հարկադրել է նաև քաղաքական գործչին մեկ մլն դոլար տուգանք վճարել և արգելել պետական պաշտոն զբաղեցնել երեք տարվա ընթացքում:
Ալբերտո Ֆուխիմորին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1990-2000թթ.: Վերջին տարիներին նա դատավճիռների է ենթարկվել մի շարք մեղադրանքներով: Նոր, ութամյա ազատազրկման դատավճիռը նա կկրի, երբ վերջանա նրա 25-ամյա ազատազրկումը մարդու իրավունքների մի շարք խախտումների համար:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: