Լրահոս

09.01.2015 11:48


Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1924թ. հունվարի 9–ին՝ Թբիլիսիում։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թ ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էինԱլեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:

Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներ»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1968), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ–Նովայի կյանքի մասին։

Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973թ. դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկման բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ Նրան միայն 4 տարի անց ազատեցին՝ ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Երկար տարիներ Թբիլիսիում ապրելու ժամանակ Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը»։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990թ. հուլիսին, Երևանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը