Սիրիայում շիական քաղաքների պաշտպանները «Ջեբհաթ ան-Նուսրայի» ավելի քան 70 զինյալ են ոչնչացրել
Սիրիայում՝ շիական Էզ-Զահրի և Նոբուլ քաղաքների մոտակայքում՝ Հալեպից 30 կմ հեռավորության վրա, «Ջեբհաթ ան-Նուսրայի» խմբավորումից ավելի քան 70 ծայրահեղական է ոչնչացվել ազգային պաշտպանության ուժերի մարտիկների կողմից։
Ինչպես հաղորդել է «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը, չորս օր շրջապատման մեջ գտնվող քաղաքի պաշտպանները հաջողությամբ հետ են մղել հակառակորդի գրոհները: Բախումների ընթացքում նրանց հաջողվել է հինգ զրահամեքենա խփել, մեկն էլ վերցնել՝ գերելով անձնակազմին: Այդ քաղաքների պաշարումը շարունակվում է մոտ երկու տարի: Պարենը, դեղորայքը և ռազմամթերթը բնակիչներին՝ մոտ 60 հազար մարդու, հասցվում է ինքնաթիռներով: Այդ քաղաքները վերահսկողության տակ պահելը ռազմավարական նշանակություն ունի կառավարական ուժերի համար երկրի հյուսիսում:
Սիրիայում շիական քաղաքների պաշտպանները «Ջեբհաթ ան-Նուսրայի» ավելի քան 70 զինյալ են ոչնչացրել
Սիրիայում՝ շիական Էզ-Զահրի և Նոբուլ քաղաքների մոտակայքում՝ Հալեպից 30 կմ հեռավորության վրա, «Ջեբհաթ ան-Նուսրայի» խմբավորումից ավելի քան 70 ծայրահեղական է ոչնչացվել ազգային պաշտպանության ուժերի մարտիկների կողմից։
Ինչպես հաղորդել է «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը, չորս օր շրջապատման մեջ գտնվող քաղաքի պաշտպանները հաջողությամբ հետ են մղել հակառակորդի գրոհները: Բախումների ընթացքում նրանց հաջողվել է հինգ զրահամեքենա խփել, մեկն էլ վերցնել՝ գերելով անձնակազմին:
Այդ քաղաքների պաշարումը շարունակվում է մոտ երկու տարի: Պարենը, դեղորայքը և ռազմամթերթը բնակիչներին՝ մոտ 60 հազար մարդու, հասցվում է ինքնաթիռներով:
Այդ քաղաքները վերահսկողության տակ պահելը ռազմավարական նշանակություն ունի կառավարական ուժերի համար երկրի հյուսիսում:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: