Սպեկուլյանտներն eBay-ում «Charlie Hebdo»-ի հունվարի 7-ի համարը վաճառում են 75 հազար եվրոյով
«Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի շուրջ ողբերգությունը ոչ միայն լայն հասարակական հուզումներ է առաջացրել Ֆրանսիայում, այլև ակտիվացրել սպեկուլյանտներին: Այսպես, eBay ցանցային աճուրդում շաբաթաթերթի հունվարի 7-ի համարը (խմբագրության վրա հարձակման օրը) ներկա դրությամբ հասնում է մոտ 75 հազար եվրոյի։
«Charlie Hebdo»-ի տպաքանակը մինչ պատահարը կազմում էր 60 հազար օրինակ, որը բավականին արագ սպառվում էր: Ահաբեկչությունից անմիջապես հետո հարց դրվեց՝ երգիծական ամսագիրը կշարունակի՞ իր գործունեությունը, քանզի հարձակումից հետո երկիրը զրկվեց անմիջապես իր լավագույն երեք ծաղրանկարիչներից՝ Ստեփան Շարբոնյեից, Ժան Քաբյուից և Ժորժ Վոլինսկիից: Վերջին երկուսն իրենց ճանապարհը սկսել են դեռևս 1960-ականներից քաղաքական ծաղրանկարչության ժանրում:
Սպեկուլյանտներն eBay-ում «Charlie Hebdo»-ի հունվարի 7-ի համարը վաճառում են 75 հազար եվրոյով
«Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի շուրջ ողբերգությունը ոչ միայն լայն հասարակական հուզումներ է առաջացրել Ֆրանսիայում, այլև ակտիվացրել սպեկուլյանտներին:
Այսպես, eBay ցանցային աճուրդում շաբաթաթերթի հունվարի 7-ի համարը (խմբագրության վրա հարձակման օրը) ներկա դրությամբ հասնում է մոտ 75 հազար եվրոյի։
«Charlie Hebdo»-ի տպաքանակը մինչ պատահարը կազմում էր 60 հազար օրինակ, որը բավականին արագ սպառվում էր:
Ահաբեկչությունից անմիջապես հետո հարց դրվեց՝ երգիծական ամսագիրը կշարունակի՞ իր գործունեությունը, քանզի հարձակումից հետո երկիրը զրկվեց անմիջապես իր լավագույն երեք ծաղրանկարիչներից՝ Ստեփան Շարբոնյեից, Ժան Քաբյուից և Ժորժ Վոլինսկիից: Վերջին երկուսն իրենց ճանապարհը սկսել են դեռևս 1960-ականներից քաղաքական ծաղրանկարչության ժանրում:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: