Լրահոս

09.01.2015 09:35


Երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում

Երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում

Հունվարի 9-ին, ժամը 02.18-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.39-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության` 41.280 և արևելյան երկայնության` 43.660:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաև Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը