Լրահոս

09.01.2015 09:44


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները և Գյումրի-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն:
Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է:

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:
Ձյուն է տեղում Սյունիքի մարզում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս և Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը