ԼՂՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավարին
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ։ «Հարգարժան պարոն Ռոշբլուան, Արցախում ցնցված են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ ահաբեկչության լուրից: Իմ եւ Ազգային ժողովի գործընկերներիս անունից ընդունեք մեր ժողովրդի անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավը, քաղաքակիրթ աշխարհի զայրույթը եւ պատրաստ ենք ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ միջազգային համախմբվածությանը բերել մեր երկրի մասնակցությունը, երկիր, որի ժողովուրդը նույնպես բախվել է պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության փորձերին։ Եւս մեկ անգամ ընդունեք մեր վշտակցությունը եւ հավաստիացումը, որ ինքնիշխան Արցախը հանուն համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է», -ասված է ԼՂՀ ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում։ ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
ԼՂՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավարին
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ։
«Հարգարժան պարոն Ռոշբլուան,
Արցախում ցնցված են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ ահաբեկչության լուրից: Իմ եւ Ազգային ժողովի գործընկերներիս անունից ընդունեք մեր ժողովրդի անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավը, քաղաքակիրթ աշխարհի զայրույթը եւ պատրաստ ենք ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ միջազգային համախմբվածությանը բերել մեր երկրի մասնակցությունը, երկիր, որի ժողովուրդը նույնպես բախվել է պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության փորձերին։
Եւս մեկ անգամ ընդունեք մեր վշտակցությունը եւ հավաստիացումը, որ ինքնիշխան Արցախը հանուն համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է», -ասված է ԼՂՀ ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում։
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն