Լրահոս

08.01.2015 16:33


Իրաքում հարձակման զոհ է դարձել 10 մարդ, 20-ը վիրավորվել է

Իրաքում հարձակման զոհ է դարձել 10 մարդ, 20-ը վիրավորվել է

«Իսլամական պետության» զինյալներն այսօր երեք պայթուցիկ սարք են գործի դրել և ականակոծել ուժայինների մի քանի դիրքեր Սամարրա քաղաքի շրջանում՝ Բաղդադից 125 կմ հյուսիս: Ինչպես փոխանցում է «Sky News Arabia» հեռուստաընկերությունը, 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: 20 մարդ վիրավորվել է:
Հայտնի է, որ զինյալները երեք մեքենա են պայթեցրել անվտանգության ուժերի անցումային կետում: Հեռուստաալիքը հաղորդում է, որ չորս մահապարտ ահաբեկիչ է սպանվել պայթյունն իրականացնելուց հետո:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը