Քաղաքական

08.01.2015 15:51


Նաիրա Զոհրաբյան. «Ահաբեկչությունը, ինչ կեղծ գաղափարներով էլ այն սնված լինի, խստորեն դատապարտելի ու արգահատելի է»

Նաիրա Զոհրաբյան. «Ահաբեկչությունը, ինչ կեղծ գաղափարներով էլ այն սնված լինի, խստորեն դատապարտելի ու արգահատելի է»

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ցավակցական նամակներ է հղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախին եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռընե Ռուքեին

Նամակներում ասված է. «Անկեղծորեն ցավում եմ հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա ցինիկ ու լկտի հարձակման եւ անմեղ զոհերի համար։ Տեղի ունեցածն ահաբեկչություն էր ոչ միայն ընդդեմ Ֆրանսիայի, այլ նաեւ ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, ուր հարգվում է խոսքի ազատությունն ու լրագրողի մասնագիտությունը։ Ահաբեկչությունը, ինչ կեղծ գաղափարներով էլ այն սնված լինի, խստորեն դատապարտելի ու արգահատելի է։ Եվ մենք՝ խորհրդարանականներս, պիտի շարունակենք անել հնարավորը՝ մեր իրավասությունների դաշտում պայքարելու ահաբեկչության դեմ, պաշտպանելու խոսքի ազատությունն ու յուրաքանչյուր լրագրողի կյանքը։

Մենք՝ հայ խորհրդարանականներս, կիսում ենք Ձեր վիշտն ու ցավակցում 12 անմեղ զոհերի հարազատներին։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,

նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյան»։

Այս խորագրի վերջին նյութերը