Կարծիք

01.10.2009 10:13


Քարերի ու մարդկանց մասին

Քարերի ու մարդկանց մասին

Ժուկով-ժամանակով մի  «գիժ» քարը գցեց ձորը: Հազար խելոք չկարողացան հանել այն:
Այդ դարդից էլ ծնվեց Սիզիփոսը...
Թեև ջանասեր էր վերջինս, բայց ամուլ էր և նրա ջանքը, ու' էն գլխից ձախողված... Երբ փորձեցին այդ մասին բարձրաձայն խոսել' ասողների վրա քարեր նետեցին ու էլ մարգարե չմնաց այդ հայրենիքում:
Նրանք էլ օտար երկրներ քոչեցին, օտար բանակներ զորացրին, օտարներին փառք բերեցին, իսկ մեզ մնացին նրանց փառքի' ձեռքից ձեռք անցնող  տպագիր  «ցուցակ-հավաստագրերը» միայն, որտեղ' անգամ անհայտ զինվորն էր հայ...
Հարկավ, ասողին'լսող է պետք:
Ուղիղ չհասկացվեց նախնյաց' «Ծանեա զքեզ» պատվիրանը նաև: Քննեցին ուրիշներին և ոչ երբեք իրենց :
Այդ անհիշելի ժամանակներում էր,որ Նա ասաց .
«Արդարը թող քար նետի...»:
Այդ օրվանից էլ Հայաստանը դարձավ քարաստան...

Արթուր Ազարյան

Այս խորագրի վերջին նյութերը