Լրահոս

08.01.2015 15:36


Չինաստանը 10 տարում Լատինական Ամերիկայում 250 մլրդ դոլարի ներդրում կանի

Չինաստանը 10 տարում Լատինական Ամերիկայում 250 մլրդ դոլարի ներդրում կանի

ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինն այսօր հայտարարել է Չինաստանի պատրաստակամության մասին՝ 250 մլրդ դոլար ներդնել Լատինական Ամերիկայի երկրներում առաջիկա 10 տարում։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը: Հայտարարությունը հնչեցվել է Չինաստան-CELAC ֆորումի բացման արարողությանը, որն այսօր մեկնարկել է Պեկինում, և կտևի երկու օր:
Այդ միջոցառումը դարձել է ՉԺՀ քաղաքականության շարունակությունը, որը ձգտում է ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում:
Սի Ցզինպինն ընդգծել է Չինաստանի և Լատինական Ամերիկայի միջև համագործակցության մասին էներգետիկայի, ենթակառուցվածքների և նորարարությունների ոլորտներում:

Տեղեկացնում է newsru.com-ը:

Այս խորագրի վերջին նյութերը