Լրահոս

08.01.2015 14:10


Ուշադրություն. որոնվում է

Ուշադրություն. որոնվում է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2015 թ. հունվարի 2-ին՝ ժամը 12. 00-ի սահմաններում, 1936 թ. ծնված Հովհաննես Բալաբեկի Ղազարյանը դուրս է եկել տանից՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 4/1 շենքի 17 բնակարանից, և այլևս չի վերադարձել։
Արտաքին տվյալներն են՝ հասակը՝ մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, սպիտակ, կարճ մազերով, սև աչքերով։
Ձախ կամ աջ դաստակի վրա առկա է «1936» դաջվածքը:
Հովհաննես Ղազարյանը տառապում է սկրելոզ հիվանդությամբ:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը