Լրահոս

08.01.2015 14:03


Կաթվածահար իրավիճակ. ուժեղ քամու հետևանքները Ջավախքում

Կաթվածահար իրավիճակ. ուժեղ քամու հետևանքները Ջավախքում

Վրաստանի Նինոծմինդայի և Ախալքալաքիի շրջանում ձյան տեղումներն ու վերջին տարիներին ամենաուժեղ քամին լուրջ հետևանքներ են թողել: Ախալքալաքիի և Նինոծմինդայի շրջանների որոշ գյուղեր երկու օրից ավել հոսանքազրկված են եղել, որոշ գյուղեր մինչ այժմ հոսանքազրկված են: Ինտերնետ կապն ուղղակի կաթվածահար է եղել և մինչ այժմ զգալի հատվածներում վերականգնված չէ: Zham.am-ի թղթակցի տեղեկացմամբ` մասնավորապես Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում քամին գետին է տապալել էլեկտրաէներգիայի մի քանի սյուներ, իսկ գյուղը հոսանքազրկված է արդեն 3 օր անընդմեջ: Հարևան գյուղերում հոսանքազրկումները դադարել են երեկ երեկոյան: Փ.Գոնդուրա գյուղը հոսանքազրկված է եղել մոտ 55 ժամ, որտեղ էլեկտրաէներգիայի վերականգնումից հետո ինտերնետ կապը շարունակում է անհասանելի մնալ: Տեղի բնակիչները նշում են, որ այն տները, որտեղ ջեռուցումը ժամանակակից համակարգերի միջոցով է, որտեղ բացակայում է ավանդական վառարանը, հոսանքազրկման պատճառով լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Ուժեղ քամու պատճառով որոշ տների տանիքներ քամին վնասել է:
Քամին վնասել է մի շարք գյուղերի դպրոցների տանիքները,Նինոծմինդայի հիվանդանոցի տանիքը, ինչպես նաև վնասներ հասցրել բնակելի տների տանիքներին: Միջգյուղական որոշ ճանապարհներ անանցանելի են եղել տրանսպորտային միջոցների համար:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը