Լրահոս

08.01.2015 13:53


Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը շարունակում են համատեղ ռազմական մանևրները

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը շարունակում են համատեղ ռազմական մանևրները

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը շարունակում են ամենամյա ռազմական մանևրների անցկացումը, որոնք անհրաժեշտ են ազգային պաշտպանությունն ու զինված ուժերի մարտունակությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդել է հարավկորեական ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Կիմ Մին Սոկը:
«Քանի որ հարավկորեական և ամերիկյան համատեղ ռազմական մանևրները պաշտպանողական բնույթ են կրում, հյուսիսկորեական պահանջները՝ դադարեցնել դրանց անցկացումը, անհիմն են», - ասել է նա:
Կիմ Մին Սոկի խոսքերով՝ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը պետք է պատրաստվեն Հոյւսիսից հնարավոր ագրեսիայի հակազդմանը մշտական զորավարժանքների միջոցով:
Իր հերթին Փհենյանն ամերիկյան-հարավկորեական մանևրները գնահատել է որպես դաշնակիցների ներխուժում Հյուսիսային Կորեայի տարածք:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը