Ժողովրդի մեջ մի լավ խոսք կա, ասում են` ինչպես տարին դիմավորես, էնպես էլ այն կանցկացնես: Մենք տարին սկսել ենք մեր դիրքապահների ուղղությամբ կիրառված ականանետերով և նռնականետերով, հակառակորդի դիվերսիոն գործողություններով և 4 զինվոր կորցնելով: Իսկ այսօր նաև հայտնի է դարձել, որ գնդակոծվել է Բարեկամավանի եկեղեցին, ինչն այլ բառով, քան պարզապես բարբարոսություն չես կարող կոչել: Եվ այս ամենն ընդամենը 7 օրվա ընթացքում: Իսկ Սերժ Սարգսյանը, ով, գոնե դե յուրե, հանդիսանում է երկրի գերագույն հրամանատար, ի՞նչ է անում: Իսկ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ: Բա իհարկե, ինչ գործ ունի Սերժ Սարգսյանը այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանում: Տոկոս խփելու միջոցով նախագահի աթոռին նստողը չի կարող երկիրը որպես հայրենիք դիտարկել: Նրա համար այս երկիրն ընդամենը խոպան է, որտեղ նա` մարդկանց գրպանները քամելով, փող է աշխատում: Մնացածը, այդ թվում նաև մարդկանց անվտանգությունը, նրան բոլորովին չի հետաքրքրում: Ու չի էլ կարող հետաքրքրել, քանի որ Սերժը շարժվում է «Ե՞ս եմ մեղավոր, որ....» տրամաբանությամբ: Նա իրեն մեղավոր չի զգում ո՛չ արտագաղթի համար, ո՛չ գործազրկության, ո՛չ տնտեսական խայտառակ անկման համար, ոչ էլ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների համար: Տոկոս խփողը երկրին տեր երբեք չի կարող կանգնել, քանի որ երկրի ժողովրդը նրա համար օտար մարմին է: Դրա համար էլ նա ցավակցական հեռագրեր է հղում այլ երկրների ժողովրդներին, իսկ սեփական ժողովուրդը հերթական անգամ մնում է անտեսված:
Գրիգոր Աթանեսյան.
Ժողովրդի մեջ մի լավ խոսք կա, ասում են` ինչպես տարին դիմավորես, էնպես էլ այն կանցկացնես: Մենք տարին սկսել ենք մեր դիրքապահների ուղղությամբ կիրառված ականանետերով և նռնականետերով, հակառակորդի դիվերսիոն գործողություններով և 4 զինվոր կորցնելով: Իսկ այսօր նաև հայտնի է դարձել, որ գնդակոծվել է Բարեկամավանի եկեղեցին, ինչն այլ բառով, քան պարզապես բարբարոսություն չես կարող կոչել: Եվ այս ամենն ընդամենը 7 օրվա ընթացքում:
Իսկ Սերժ Սարգսյանը, ով, գոնե դե յուրե, հանդիսանում է երկրի գերագույն հրամանատար, ի՞նչ է անում:
Իսկ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ: Բա իհարկե, ինչ գործ ունի Սերժ Սարգսյանը այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանում: Տոկոս խփելու միջոցով նախագահի աթոռին նստողը չի կարող երկիրը որպես հայրենիք դիտարկել: Նրա համար այս երկիրն ընդամենը խոպան է, որտեղ նա` մարդկանց գրպանները քամելով, փող է աշխատում: Մնացածը, այդ թվում նաև մարդկանց անվտանգությունը, նրան բոլորովին չի հետաքրքրում: Ու չի էլ կարող հետաքրքրել, քանի որ Սերժը շարժվում է «Ե՞ս եմ մեղավոր, որ....» տրամաբանությամբ: Նա իրեն մեղավոր չի զգում ո՛չ արտագաղթի համար, ո՛չ գործազրկության, ո՛չ տնտեսական խայտառակ անկման համար, ոչ էլ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների համար:
Տոկոս խփողը երկրին տեր երբեք չի կարող կանգնել, քանի որ երկրի ժողովրդը նրա համար օտար մարմին է: Դրա համար էլ նա ցավակցական հեռագրեր է հղում այլ երկրների ժողովրդներին, իսկ սեփական ժողովուրդը հերթական անգամ մնում է անտեսված:
Գրիգոր Աթանեսյան