Քաղաքական

08.01.2015 13:07


NDI-ի հայաստանյան գրասենյակն անորոշ ժամանակով սառեցնում է գործունեությունը

NDI-ի հայաստանյան գրասենյակն անորոշ ժամանակով սառեցնում է գործունեությունը

Այս տարվա գարնանից Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանասավորվող և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը աջակցող Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) հայաստանյան գրասենյակը անորոշ ժամանակով սառեցնում է իր աշխատանքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կազմակերպության ներկայացուցիչ Գեղամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ խնդիրը ֆինանսական է և կապված չէ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու հետ: «Ես սրա տակ ոչ մի քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում: Ես չեմ կարող խոսել ամերիկյան կառավարության անունից․ այդ հարցերը կարող եք ուղղել Միացյալ Նահանգների դեսպանատուն: Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փոքր հիասթափություն հնարավոր է, որ Արևմուտքի կողմից եղել է, բայց դա անակնկալ չի եղել»:

Մանրամասները՝ azatutyun.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը