Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախագահական ընտրություններին ընդառաջ, հաստատել է 14 ընտրատարածք. ընտրությունները կկայանան մարտի 29-ին։ Այս մասին հայտնվում է ԿԸՀ կայքում:
Երկրի օրենսդրության համաձայն՝ քվեարկությանը կարող են մասնակցել Ուզբեկստանի 18-ամյա քաղաքացիները, բացի դատարանի կողմից անգործունակ ճանաչվածներից, ինչպես նաև ազատազրկված անձանցից: Համաձայն ընտրությունների մասին օրենքի՝ նախագահի թեկնածուների առաջադրումը սկսվում է ընտրություններից 65 օր առաջ և տևում 20 օր: Ուզբեկստանի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2007թ.-ին, որոնց արդյունքում յոթ տարվա ժամկետով ընտրվել է Իսլամ Քարիմովը. վերջինը ղեկավարում է երկիրը 1989 թվականից:
Ուզբեկստանում 14 ընտրատարածք է ձևավորվել
Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախագահական ընտրություններին ընդառաջ, հաստատել է 14 ընտրատարածք. ընտրությունները կկայանան մարտի 29-ին։ Այս մասին հայտնվում է ԿԸՀ կայքում:
Երկրի օրենսդրության համաձայն՝ քվեարկությանը կարող են մասնակցել Ուզբեկստանի 18-ամյա քաղաքացիները, բացի դատարանի կողմից անգործունակ ճանաչվածներից, ինչպես նաև ազատազրկված անձանցից:
Համաձայն ընտրությունների մասին օրենքի՝ նախագահի թեկնածուների առաջադրումը սկսվում է ընտրություններից 65 օր առաջ և տևում 20 օր:
Ուզբեկստանի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2007թ.-ին, որոնց արդյունքում յոթ տարվա ժամկետով ընտրվել է Իսլամ Քարիմովը. վերջինը ղեկավարում է երկիրը 1989 թվականից:
Տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: