Լրահոս

08.01.2015 10:54


Էդվարդ Նալբանդյան. «Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված ահաբեկչությունը»

Էդվարդ Նալբանդյան. «Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված ահաբեկչությունը»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը։

«Խստորեն դատպարտում ենք հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։ Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին:

Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»,–ասված է նրա հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը