Լրահոս

08.01.2015 11:00


Ֆրանսուա Օլանդը արտակարգ խորհրդակցություն կհրավիրի

Ֆրանսուա Օլանդը արտակարգ խորհրդակցություն  կհրավիրի

Ֆրանսիայում նախօրեին «Charlie Hebdo» թերթի խմբագրության վրա կատարված զինված հարձակման զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարված: Այսօր Ելիսեյան պալատում նախագահ Ֆրանսուա Օլանդն արտակարգ խորհրդակցություն կհրավիրի ուժային նախարարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ «Charlie Hebdo» թերթի խմբագրության վրա զինված հարձակումը կատարել են երեք տղամարդ՝ զինված Կալաշնիկով ինքնաձիգներով և ձեռքի ականանետով: Ներխուժելով շենք՝ նրանք 12 մարդ են սպանել: Զոհերի թվում են խմբագրության 10 աշխատակից և երկու ոստիկան: Եվս 11 մարդ վիրավորվել է: Ականատեսների հաղորդմամբ՝ հրաձգության ժամանակ հարձակվողները «Ալլահ Աքբար» էին վանկարկում: Ինչպես տեղեկացրել էինք, ահաբեկիչներն արդեն ձերբակալվել են:

Այս խորագրի վերջին նյութերը