Փարիզում 12 մարդ սպանած ահաբեկիչները բերման են ենթարկվել
Փարիզում 12 մարդ սպանած բոլոր երեք ահաբեկիչները բերման են ենթարկվել: Այս մասին հայտնում է «Liberation» թերթի կայքը:
Ըստ աղբյուրի՝ ահաբեկիչները 34, 32 և 18 տարեկան են: Նրանք բնակվում են Փարիզից հարավ գտնվող Ժինվել քաղաքում: «Charlie Hebdo» թերթի խմբագրության վրա կատարված զինված հարձակման համար ձերբակալվել են Շերիֆ և Սաիդ Քուաշի եղբայրներն ու Համիդ Մուրադը: Ինչպես նշել է «BFM» հեռուստաալիքը, երեք կասկածյալներն էլ նախկինում բերման են ենթարկվել ֆրանսիական ոստիկանություն: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հնարավոր է՝ կապ են ունեցել ահաբեկչական ցանցի հետ:
Փարիզում 12 մարդ սպանած ահաբեկիչները բերման են ենթարկվել
Փարիզում 12 մարդ սպանած բոլոր երեք ահաբեկիչները բերման են ենթարկվել: Այս մասին հայտնում է «Liberation» թերթի կայքը:
Ըստ աղբյուրի՝ ահաբեկիչները 34, 32 և 18 տարեկան են: Նրանք բնակվում են Փարիզից հարավ գտնվող Ժինվել քաղաքում:
«Charlie Hebdo» թերթի խմբագրության վրա կատարված զինված հարձակման համար ձերբակալվել են Շերիֆ և Սաիդ Քուաշի եղբայրներն ու Համիդ Մուրադը:
Ինչպես նշել է «BFM» հեռուստաալիքը, երեք կասկածյալներն էլ նախկինում բերման են ենթարկվել ֆրանսիական ոստիկանություն: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հնարավոր է՝ կապ են ունեցել ահաբեկչական ցանցի հետ: