Լրահոս

08.01.2015 10:09


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որը տասներկու անմեղ մարդկային զոհերի և մի շարք վիրավորների պատճառ է դարձել:

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:


Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը Ձեզ հետ են, ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին։ Մեր անկեղծ զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Այս խորագրի վերջին նյութերը