Աշխարհ

07.01.2015 16:09


Եմենի մայրաքաղաքում 20 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով

Եմենի մայրաքաղաքում 20 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով

Եմենի մայրաքաղաք Սանայում՝ ոստիկանական ուսումնարանի մոտ, այսօր ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել, 15–ը՝ վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդում է երկրի ՆԳՆ-ն:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը որոտացել է այն պահին, երբ շենքի դիմաց տասնյակ դիմորդներ էին հավաքվել: ՆԳՆ-ից նշել են, որ ներկա պահին զոհերի թվի մասին տեղեկատվությունը նախնական է, և կշտկվի: Պատահարի վայրում աշխատում են շտապ օգնության աշխատակիցները, որոնք վիրավորներին տեղափոխում են մոտակա հիվանդանոց:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը