Եթե փորձենք նայել, թե 2008-ից սկսած՝ տարեցտարի ինչպիսի վիճակ է տիրում ամանորյա տոներին սահմանին, ապա դժվար չի լինի նկատել, որ ավելի ու ավելի է լարվում իրադրությունը, այդ թվում նաև՝ զոհերի թիվը: Այս տարի՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ցավոք, արդեն չորս զոհված տղա ունենք, չորս քաղաքացի, ովքեր ապրում էին սեփական աշխարհն ունենալու հույսով, բայց այդպես էլ չտեսան այդ սպասված աշխարհը... Հերթական տարին է, ինչ մենք շարունակում ենք տնտեսապես թուլանալ, իսկ հակառակորդը, թեկուզ բնական ռեսուրսների հաշվին, բայց՝ հզորանալ: Նրանք բազմանում են, մենք՝ արտագաղթում, նրանք մեծացնում են պետական բյուջեն ու ՀՆԱ-ն, մենք՝ կրճատում, նրանք արտասահմանյան փոխարժեքների տատանումների ֆոնին ցնցումներ չեն տեսնում, իսկ մեզ մոտ համազգային խուճապ է առաջանում, ու մի քանի շաբաթվա ընթացքում գերբնական մասշտաբների սպեկուլյացիաներ իրականանում: Ակնհայտ է, որ այս պրոգրեսիան մեր շահերից դուրս է, անկհայտ է, որ մեզ պետք են փոփոխություններ, ակնհայտ է, որ փոփոխությունների հնարավորությունը սկզբունքորեն բխում է համակարգող քաղաքական սուբստանցիայից՝ պետական իշխանությունից: Սակայն ակնհայտ է նաև այն, որ մեր դեպքում իշխանությունը պարզապես կազմալուծում է ու արժեզրկում համակարգը՝ ռեգրեսը դարձնելով քաղաքականության սկզբունք, սեփական վերարտադրման մախինացիան անվանելով «սահմանադրական բարեփոխում», պրոգրես իրականացնելու չկամությունն ու անկարությունը ներկայացնելով որպես հանգամանքների թելադրանք: Ամեն անգամ գրում եմ ու կգրեմ, որ նման պարագայում իշխանափոխությունն ունի անհրաժեշտության կարգավիճակ: Հին Հռոմում սենատորներից Կատոն Ավագն ամեն նիստի ժամանակ, անկախ այն բանից, թե ինչի մասին էր իր խոսքը, ավարտում էր «Կարթագենը պետք է վերանա» արտահայտությամբ: Ես օրիգինալ չեմ գտնվի ու կասեմ հետևյալը՝ «Մեզ պետք է իշխանափոխություն»: Պետք է պնդել սա այնքան ժամանակ, մինչև դա կիրականացվի: Իսկ ժամանակ առանձնապես չի էլ մնացել: Սա, թերևս, թվարկվածներից ամենալուրջ ռեսուրսն է, որը մենք, ցավոք, չունենք:
«Կարթագենը պետք է վերանա»
Եթե փորձենք նայել, թե 2008-ից սկսած՝ տարեցտարի ինչպիսի վիճակ է տիրում ամանորյա տոներին սահմանին, ապա դժվար չի լինի նկատել, որ ավելի ու ավելի է լարվում իրադրությունը, այդ թվում նաև՝ զոհերի թիվը: Այս տարի՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ցավոք, արդեն չորս զոհված տղա ունենք, չորս քաղաքացի, ովքեր ապրում էին սեփական աշխարհն ունենալու հույսով, բայց այդպես էլ չտեսան այդ սպասված աշխարհը...
Հերթական տարին է, ինչ մենք շարունակում ենք տնտեսապես թուլանալ, իսկ հակառակորդը, թեկուզ բնական ռեսուրսների հաշվին, բայց՝ հզորանալ: Նրանք բազմանում են, մենք՝ արտագաղթում, նրանք մեծացնում են պետական բյուջեն ու ՀՆԱ-ն, մենք՝ կրճատում, նրանք արտասահմանյան փոխարժեքների տատանումների ֆոնին ցնցումներ չեն տեսնում, իսկ մեզ մոտ համազգային խուճապ է առաջանում, ու մի քանի շաբաթվա ընթացքում գերբնական մասշտաբների սպեկուլյացիաներ իրականանում:
Ակնհայտ է, որ այս պրոգրեսիան մեր շահերից դուրս է, անկհայտ է, որ մեզ պետք են փոփոխություններ, ակնհայտ է, որ փոփոխությունների հնարավորությունը սկզբունքորեն բխում է համակարգող քաղաքական սուբստանցիայից՝ պետական իշխանությունից: Սակայն ակնհայտ է նաև այն, որ մեր դեպքում իշխանությունը պարզապես կազմալուծում է ու արժեզրկում համակարգը՝ ռեգրեսը դարձնելով քաղաքականության սկզբունք, սեփական վերարտադրման մախինացիան անվանելով «սահմանադրական բարեփոխում», պրոգրես իրականացնելու չկամությունն ու անկարությունը ներկայացնելով որպես հանգամանքների թելադրանք:
Ամեն անգամ գրում եմ ու կգրեմ, որ նման պարագայում իշխանափոխությունն ունի անհրաժեշտության կարգավիճակ: Հին Հռոմում սենատորներից Կատոն Ավագն ամեն նիստի ժամանակ, անկախ այն բանից, թե ինչի մասին էր իր խոսքը, ավարտում էր «Կարթագենը պետք է վերանա» արտահայտությամբ: Ես օրիգինալ չեմ գտնվի ու կասեմ հետևյալը՝ «Մեզ պետք է իշխանափոխություն»: Պետք է պնդել սա այնքան ժամանակ, մինչև դա կիրականացվի: Իսկ ժամանակ առանձնապես չի էլ մնացել: Սա, թերևս, թվարկվածներից ամենալուրջ ռեսուրսն է, որը մենք, ցավոք, չունենք: