Նոր տարին սկսվեց կորուստներով ու սահմանին լարված իրավիճակով: Նույն կերպ դիմավորեցինք անցած տարին. շուտով կլրանա Արմեն Հովհաննիսյանի մահվան մեկ տարին...
Գլխավոր գերագույն հրամանատարի քարոզչական մեքենան տարածում էր այն գաղափարը, թե ճիշտ է, երկրում վիճակը լավ չի, բայց փոխարենը՝ Սարգսյանը խաղաղություն ու անվտանգություն է ապահովում երկրում: Դեռևս այն ժամանակ արդեն ակնհայտ էր, որ Սարգսյանի որդեգրած եսակենտրոն քաղաքականությունը հանգեցնելու է պատերազմի: Այն, ինչի ականատեսն ենք մենք վերջին տարիներին, պատերազմ է, չհայտարարված պատերազմ: Խոստացված խաղաղությունը չկա. միֆերը կարճ կյանք են ունենում, իսկ Ֆրեյդն էլ դա հաստատում է. «Անցած տարին հատկանշվեց մեր սահմանների վրա լարվածության աննախադեպ աճով: Սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք: Մեր բանակն իր առջև դրված խնդիրները լուծում է պատվով և մասնագիտական բարձր մակարդակով: Չեմ կասկածում, որ այսօր Ամանորի տոնական սեղանների շուրջ մենք անպայման բաժակ ենք բարձրացնելու` խմելով մեր զինվորների ու սպաների կենացը՝ մաղթելով նրանց բարի ծառայություն», - Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձից:
Եթե երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը՝ սեփական խոստումները, ապա թող բարի լինի արժանապատիվ հեռանալու: Ցանկացած հայ զինվորի կյանք թանկ է ազգի համար: Հայոց բանակը կոչված է պաշտպանելու երկրի ու նրա ժողովրդի անվտանգությունը, բայց պարտավոր չէ կրելու իր ուսերին ոչ ունակ քաղաքական գործչի սխալների բեռը: Բոլորս մեկ նավի մեջ ենք, և չարժե անցնել հատակը միայն այն պատճառով, որ նավապետը չի տեսնում դեպի կործանում տանող ընտրված ուղին: Նման պայմաններում սպասել ևս վեց օր մինչ ամանորյա արձակուրդների ավարտը մեծ ճոխություն ու անպատասխանատվություն է երկրի նկատմամբ: Անգամ ԱՄՆ-ը՝ որպես գերտերություն, իրեն նմանատիպ հանգիստ թույլ չի տալիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:
Աննա Մովսիսյան.
Նոր տարին սկսվեց կորուստներով ու սահմանին լարված իրավիճակով: Նույն կերպ դիմավորեցինք անցած տարին. շուտով կլրանա Արմեն Հովհաննիսյանի մահվան մեկ տարին...
Գլխավոր գերագույն հրամանատարի քարոզչական մեքենան տարածում էր այն գաղափարը, թե ճիշտ է, երկրում վիճակը լավ չի, բայց փոխարենը՝ Սարգսյանը խաղաղություն ու անվտանգություն է ապահովում երկրում: Դեռևս այն ժամանակ արդեն ակնհայտ էր, որ Սարգսյանի որդեգրած եսակենտրոն քաղաքականությունը հանգեցնելու է պատերազմի: Այն, ինչի ականատեսն ենք մենք վերջին տարիներին, պատերազմ է, չհայտարարված պատերազմ:
Խոստացված խաղաղությունը չկա. միֆերը կարճ կյանք են ունենում, իսկ Ֆրեյդն էլ դա հաստատում է. «Անցած տարին հատկանշվեց մեր սահմանների վրա լարվածության աննախադեպ աճով: Սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք: Մեր բանակն իր առջև դրված խնդիրները լուծում է պատվով և մասնագիտական բարձր մակարդակով: Չեմ կասկածում, որ այսօր Ամանորի տոնական սեղանների շուրջ մենք անպայման բաժակ ենք բարձրացնելու` խմելով մեր զինվորների ու սպաների կենացը՝ մաղթելով նրանց բարի ծառայություն», - Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձից:
Եթե երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը՝ սեփական խոստումները, ապա թող բարի լինի արժանապատիվ հեռանալու: Ցանկացած հայ զինվորի կյանք թանկ է ազգի համար: Հայոց բանակը կոչված է պաշտպանելու երկրի ու նրա ժողովրդի անվտանգությունը, բայց պարտավոր չէ կրելու իր ուսերին ոչ ունակ քաղաքական գործչի սխալների բեռը:
Բոլորս մեկ նավի մեջ ենք, և չարժե անցնել հատակը միայն այն պատճառով, որ նավապետը չի տեսնում դեպի կործանում տանող ընտրված ուղին:
Նման պայմաններում սպասել ևս վեց օր մինչ ամանորյա արձակուրդների ավարտը մեծ ճոխություն ու անպատասխանատվություն է երկրի նկատմամբ: Անգամ ԱՄՆ-ը՝ որպես գերտերություն, իրեն նմանատիպ հանգիստ թույլ չի տալիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:
Աննա Մովսիսյան