Կարծիք

06.01.2015 15:06


Նարեկ Մարտոյան

Նարեկ Մարտոյան

2014թ. տարեվերջին «ԲՀԿ» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստվում է 2015 թվականի հունվարի 20-ին հրավիրել ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Այս խորհրդակցական բնույթի միջոցառումը շատ կարևոր և նշանակալի է, որի նպատակն է վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ հաշվի է առնվում տարբեր հասարակական շերտերի կարծիքը և այն լսելի է դարձել համաժողովրդական շարժման նախաձեռնող ուժերի կողմից: Ես, որպես «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման փոխնախագահ, կարևորում եմ այս միջոցառումը և հարկ եմ համարում նշել, որ հասարակության մեջ մեծ դեր ունեցող երիտասարդները նույնպես պատրաստ են աջակցել, բարձրաձայնել, լուծումներ առաջարկել և իրենց մոտեցումներով կիսվել:

Մեր երիտասարդական շարժումը կանգնած է համաժողովրդական շարժման կողքին, ձևավորման առաջին օրից և շարունակելու է այնքան ժամանակ ինչքան կպահանջվի և մենք պատրաստ ենք համագործակցել:

https://www.facebook.com/narek.mariam/posts/389330611242811?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը