ԱՄՆ կոնգրեսը վերսկսում է աշխատանքները հանրապետականների վերահսկողության ներքո
114-րդ գումարման ԱՄՆ կոնգրեսը հունվարի 6-ին՝ ամանորյա և սուրբծննդյան արձակուրդներից հետո, սկսում է իր աշխատանքները: Վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ նրա երկու պալատները պատկանելու են հանրապետականներին, որոնք այժմ կկարողանան որոշել օրենսդրական օրակարգը: Քաղաքական ուժերի նոր դասավորվածությունը նախագահ Բարաք Օբամային ոչ մի լավ բան չի խոստանում: Անցած տարվա նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին «մեծ հին կուսակցությունը» ջախջախիչ պարտության մատնեց ընդդիմախոսներին՝ նվաճելով մեծամասնությունը Սենատում և ամրապնդելով վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում: Այժմ հանրապետականները վերին պալատում ունեն 54 մանդատ 100-ից, ստորինում՝ 246 435-ից, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ամենահամոզիչ գերակայությունն է:
ԱՄՆ կոնգրեսը վերսկսում է աշխատանքները հանրապետականների վերահսկողության ներքո
114-րդ գումարման ԱՄՆ կոնգրեսը հունվարի 6-ին՝ ամանորյա և սուրբծննդյան արձակուրդներից հետո, սկսում է իր աշխատանքները: Վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ նրա երկու պալատները պատկանելու են հանրապետականներին, որոնք այժմ կկարողանան որոշել օրենսդրական օրակարգը: Քաղաքական ուժերի նոր դասավորվածությունը նախագահ Բարաք Օբամային ոչ մի լավ բան չի խոստանում:
Անցած տարվա նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին «մեծ հին կուսակցությունը» ջախջախիչ պարտության մատնեց ընդդիմախոսներին՝ նվաճելով մեծամասնությունը Սենատում և ամրապնդելով վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում: Այժմ հանրապետականները վերին պալատում ունեն 54 մանդատ 100-ից, ստորինում՝ 246 435-ից, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ամենահամոզիչ գերակայությունն է:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: