Աշխարհ

06.01.2015 14:37


ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի պատահարի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի պատահարի կապակցությամբ

Միացյալ Նահանգներն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված պատահարի կապակցությամբ և կոչ արել կողմերին զերծ մնալ ռազմական գործողություններից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Մենք մտահոգված ենք այդ տարածաշրջանում հրադադարի խախտմամբ»,–ասել է ամերիկացի դիվանագետը: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ադրբեջանին և Հայաստանին կարգավորել ԼՂ շուրջ 25 տարի շարունակվող հակամարտությունը խաղաղ բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը