Աշխարհ

06.01.2015 14:28


Դրեզդենում հակաիսլամիստական շարժման կողմնակիցների բազմամարդ ցույց է տեղի ունեցել

Դրեզդենում հակաիսլամիստական շարժման կողմնակիցների բազմամարդ ցույց է տեղի ունեցել

Գերմանական Դրեզդենի փողոցներ մոտ 18 հազար մարդ է դուրս եկել, որոնք հարում են «Եվրոպացի հայրենասերները Հին աշխարհի իսլամականացման դեմ» շարժմանը: Նրանք պահանջում են փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ և սահմանափակել փախստականների հոսքը երկիր:
Այդ ցույցը դարձել է թվով 11-րդը և ամենամարդաշատը վերջին տարիներին: Անցած տարվա դեկտեմբերի 22-ին սաքսոնյան մայրաքաղաքում «իսլամականացման» դեմ 15,5 հազար մարդ էր բողոքում:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը