Լրահոս

06.01.2015 12:05


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 6-ին, ժամը 07.43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան – Գյումրի հատվածում արգելափակումից դուրս են բերել «BYD» մակնիշի 34UR387 պ/հ (Տ. Հ.) ավտոմեքենան:

***
Հունվարի 6-ին, ժամը 06.37-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքանա (10 ուղևոր):


***

Հունվարի 6-ին, ժամը 03.40-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին Դեյվու մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի առաջին կմ-ում արգելափակումից դուրս են բերել Դեյվու մակնիշի 29 UL 640 պ/հ (վարորդ` Ա.Ա, ծնվ. 1991թ.) և ԳԱԶ 3110 23 US 125 պ/հ (վարորդ` Ն.Մ., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:

***

Հունվարի 6-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 13-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 34 ML 373 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Մ., ծնվ. 1985 թ.) արգելափակվել է ձնակույտի մեջ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերելարգելափակումից :

***

Հունվարի 6-ին, ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Ցողամարգ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշոցք-Ցողամարգ հատվածի 9-րդ կմ-ից դուրս են բերել 2 արգելափակված ավտոմեքենա:

***

Հունվարի 5-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ում Խ. Հ.-ին պատկանող «Ռաֆ» մակնիշի 67 OL 374 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան, իսկ ուղևորներին՝ թվով 5 հոգի տեղափոխել են Ապարան քաղաք:


***

Հունվարի 5-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն -Վրաստանի Հանրապետություն սահմանային անցակետերի միջակայքում՝ Բավրայի հատվածում, ձնաբերուկների պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնաց ավտոմեքենայով):

Հրշեջ-փրկարարները «Աշոցքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքանա (150 քաղաքացի):


***

Հունվարի 5-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 22 LO 968 ավտոմեքենան:

***

Հունվարի 5-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում) ավտոմեքենաներ են արգելափակվել ձնաբքի պատճառով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի 40-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել թվով 6 մարդատար ավտոմեքենա (22 ուղևոր):

***

Հունվարի 5-ին, ժամը 10.29-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակվել են 7 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենաներ:

Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 34-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել թվով 44 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենա (140 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը