Հունվարի 5-ին, ժամը 22.24-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհին` Հովտաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-13 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ին բախվել են Վ. Ա.-ին (ծնվ. 1968 թ) պատկանող «Օպել» մակնիշի 35 SD 536 պետհամարանիշի և Է. Ս.-ին պատկանող (ծնվ. 1988 թ) «ՎԱԶ-2106» մակնիշի 87 PP 787 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ Հ. (ծնվ. 2002 թ), Ա. (ծնվ. 2003թ), Կ. (ծնվ. 2000 թ), Ա. (ծնվ. 1956 թ), Մ. (ծնվ. 2008 թ) Օ.-երը տեղափոխվել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Ծ. Հ.-ը (ծնվ. 1954 թ) տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:
ՃՏՊ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհին. կան տուժածներ
Հունվարի 5-ին, ժամը 22.24-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհին` Հովտաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-13 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ին բախվել են Վ. Ա.-ին (ծնվ. 1968 թ) պատկանող «Օպել» մակնիշի 35 SD 536 պետհամարանիշի և Է. Ս.-ին պատկանող (ծնվ. 1988 թ) «ՎԱԶ-2106» մակնիշի 87 PP 787 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ Հ. (ծնվ. 2002 թ), Ա. (ծնվ. 2003թ), Կ. (ծնվ. 2000 թ), Ա. (ծնվ. 1956 թ), Մ. (ծնվ. 2008 թ) Օ.-երը տեղափոխվել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Ծ. Հ.-ը (ծնվ. 1954 թ) տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: