Լրահոս

06.01.2015 00:30


ԱՄՆ-ում անհայտ անձը ոստիկանական բաժանմունքի տոնածառն ադամանդե մատանիով է զարդարել

ԱՄՆ-ում անհայտ անձը ոստիկանական բաժանմունքի տոնածառն ադամանդե մատանիով է զարդարել

Վիսկոնսի նահանգում անհայտ անձը ոստիկանական բաժանմունքի տոնածառի վրա ադամանդե մատանի է կախել: «ТАСС»-ը հայտնում է, որ ոստիկանության պետ Փիթեր Հոելը ֆեյսբուքյան իր էջում հույս է հայտնել գտնել տոնածառի անսովոր խաղալիքի տիրոջը:

Տոներին Վիսկոնսիի բնակիչները հնարավորություն ունեին իրենց երեխաներին տանել ոստիկանական բաժանմունք` օգնելու իրավապահներին զարդարել տոնածառը: Դրա դիմաց յուրաքանչյուր երեխա տոնածառի մեկ խաղալիք էր նվեր ստանում:

Հոելը նաև նշել է, որ մատանու տերն այն հետ վերցնելու համար նախ պետք է մանրամասն նկարագրի, իսկ էլ ավելի լավ կլինի, եթե մատանու լուսանկարը ներկայացնի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը