«Երիտասարդների Կողքին» շարժումը կարևորում է Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը
Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք՝ հունվարի 20-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ու նախաձեռնությամբ, տեղի է ունենալու ոչ իշխանական քաղաքական ու քաղաքացիական ուժերի լայն խորհրդաժողով:
«Երիտասարդների Կողքին» շարժումը կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, քանի որ համարում ենք, որ մեր պետության առաջ բազմաթիվ խնդիրների լուծումը կարող է լինել միայն կոլեկտիվ ջանքերի ու հասարակական լայն շերտերի համախմբման արդյունքում:
Փորձը, պատմությունը ցույց է տալիս, որ պայքարի բովում հաղթում է այն ուժը, ով ավելի միասնական է և զուսպ՝ պատրաստ մի կողմ դնելու քաղաքական,գործնական և անձնական տարակարծությունները: Անցյալ տարվա վերջին մեկնարկած և օրեցօր լայն թափ հավաքող համաժողովրդական այս շարժման համար կարևոր հանգրվան է հունվարի 20-ի խորհրդաժողովը: Համոզված եմ, որ այդ հանդիպման արդյունքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ և կուրվագծվեն հետագա անելիքները:
Մեր շարժումը կանգնած է համաժողովրդական շարժման կողքին, ձևավորման առաջին օրից և կանգնած կմնա այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի՝ այսինքն մինչև ժողովրդի վերջնական հաղթանակ:

Աղվան Պողոսյան
https://m.facebook.com/story.php?story_fbid=415307638635031&id=100004673941212