Հունվարի 5-ին, ժամը 17.16-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան շրջվել է), վարորդն ավտոմեքենայում է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 ZT 884 պ/հ (վարորդ` Է. Գ, ծնվ. 1990 թ.) և «Լեքսուս» մակնիշի 35 OP 337 պ/հ (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները, ինչից «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Լեքսուս»-ի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, տուժածի վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
«Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է