Բոգդանովկա-Բավրա ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ
Հունվարի 5-ին, ժամը 16.31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Բոգդանովկա-Բավրա ավտոճանապարհի Վրաստանի հատվածում ձնաբերուկների հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի, ինչից արգելափակվել են ավտոմեքենաներ:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացրել են, որ դեպքի վայր են մեկնել համապատասխան ուժեր ավտոմեքենաները արգելափակումից դուրս բերելու համար:
Հունվարի 5-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի միջակայքում՝ Բավրայի հատվածում, ձնաբերուկների պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաները դուրս են բերում արգելափակումից:
«Աշոցքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացնում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ժամը 21.30-ի դրությամբ փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա՝ 8 ուղևորով:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Հունվարի 5-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 22 LO 968 ավտոմեքենան:
***
Հունվարի 5-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում) ավտոմեքենաներ են արգելափակվել ձնաբքի պատճառով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի 40-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել թվով 6 մարդատար ավտոմեքենա (22 ուղևոր):
***
Հունվարի 5-ին, ժամը 10.29-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ արգելափակվել են 7 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենաներ:
Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 34-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել թվով 44 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենա (140 ուղևոր):