Լրահոս

05.01.2015 14:28


Իսլամիստների հաջորդ թիրախը կարող է դառնալ Հորդանանը

Իսլամիստների հաջորդ թիրախը կարող է դառնալ Հորդանանը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաջորդ թիրախը կարող է դառնալ Հորդանանը, եթե իսլամիստներին հաջողվի ամրապնդել դիրքերը Սիրիայում և Իրաքում, որտեղ այժմ նրանք պատերազմում են կառավարական ուժերի դեմ:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լոնդոնի միացյալ զորքերի ինստիտուտի (RUSI) մասնագետները:

Փորձագետները նշել են, որ Հորդանանում «Իսլամական պետությունն» արդեն որոշակի աջակցություն ունի: Միաժամանակ, հաղորդվում է, որ իսլամիստների դիրքերի ուղղությամբ ավիահարվածները, որոնց մասնակցում է նաև բրիտանական օդուժը, կարող են պառակտում մտցնել ԻՊ-ի ղեկավարության միջև, ինչի դեպքում կառույցի վերահսկողության ու ղեկավարման համակարգը հնարավոր է՝ ապակենտրոնանա:

Այս խորագրի վերջին նյութերը