Աշխարհ

05.01.2015 11:59


Բեռլինում Ուկրաինայի կարգավորման խնդրով հանդիպում կկայանա «նորմանդյան ձևաչափով»

Բեռլինում Ուկրաինայի կարգավորման խնդրով հանդիպում կկայանա «նորմանդյան ձևաչափով»

Բեռլինում Ուկրաինայի կարգավորման խնդրով հանդիպում կկայանա «նորմանդյան ձևաչափով» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա)՝ արտաքին գերատեսչությունների քաղտնօրենների մակարդակով:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը նախօրեին «ՏԱՍՍ»-ին հայտնել է, որ ռուսաստանցի դիվանագետները հույս ունեն հանդիպմանը քննարկել հետագա շփումները տարբեր մակարդակներով և մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը:
Բեռլինի բանակցություններում իր մասնակցությունը հաստատել է նաև Ուկրաինան:
Ըստ գերմանական «Welt am Sonntag» թերթի, որը հղում է ԳԴՀ ԱԳՆ-ին, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը կկայանա հունվարի 7-ից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը